Ծաղկային հետազոտություն

Հետազոտում են պարտեզի սաները.

Մեղրաքամի ծեսի շրջանակներում սաների հետ կատարեցինք գեղեցիկ հետազոտական աշխատանքներ։ Ուսումնասիրեցինք ծաղկի կառուցվածքը, հասկացանք՝ որտեղ է գտնվում ծաղկափոշին, շոշափեցինք, տարբերեցինք ծաղկափոշին իր դեղին գույնով։ Ու ամենակարևորը, պարզեցինք, թե ծաղիկները ինչքա՜ն կարևոր նշանակություն ունեն մեղուների և մեր կյանքում։ Իսկ այս ամենա մեզ համար բացահայտեց բնագետ ընկեր Շուշանը։