Դաստիարակների լաբորատորիա. Վարդավառի ծես

«Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր» ուսումնական նախագիծ

Նախագծի հեղինակ՝ Նելի Արղության
Օրը՝ օգոստոսի 1
Ժամը՝ 10:00- 13:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան
Հեռ.` 010 74 00 22

Սեմինար պարապմունք, առաջին բուժօգնություն

Այսօր հերթական սեմինար-պարապմունքն ունեցանք, որը հետաքրքիր էր, անհրաժեշտ, կարևոր և գուցե կյանքեր փրկող. առաջին բուժօգնություն, թեմաները՝ սննդային և գազային թունավորումներ, միջատների և սողունների խայթոցներ։

Պատմող տեսանյութը ստորև.

Հունիսի 30_ից օգոստոսի 1_ը սեմինարներ

Ունեցել ենք ՝
Երաժշտաթատերական սեմինար- չեմ մասնակցել, մասնակցել է Լիլիթ Առաքելյանը, ես մնացել եմ սաների մոտ։

Մարզական, պար, ձիավարություն սեմինարներին չեմ մասնակցել, որովհետև սեմինարները եղել են առավոտյան ժամերին և անհամատեղելի են եղել արտակարգ պայմաններում կազմակերպել սաների առավոտյան ընդունելությունն ու սեմինարի մասնակցությունը։

Լողի 16 սեմինար ենք ունեցել մասնակցել եմ 13-ին։

Բուժօգնություն 5 սեմինար ունենք մասնակցում եմ 5-ին։

Շաբաթվա ամփոփում 06.07-10.07

Աշխատանքային շաբաթը սկսեցինք ամառային հետաքրքիր համ ու հոտ ունեցող քաղցրավենիքով և շարունակում ենք նույն ոգով։ Այս շաբաթ իրականացրել ենք մի շարք աշխատանքներ՝ նկարչական, լողափնյա, խոհանոցային, բակային և այլ աշխատանքներ։

Շաբաթվա ընքացքում աշխատել ենք ինչպես առկա այնպես էլ առցանց նախագծերով։

Շարոց ծիրանի կորիզներով

Այլընտրանքային նկարչություն

Քաղցր շարոց կորիզներով

Կլլաս խաղալով համտեսում ենք քաղցրահամ ձողիկներ

Առցանց ընտանեկան շաբաթը նույնպես հետաքրքիր էր։ Սեբաստացի սաները ներկայանում են իրենց ամառային ընտանեկան պարտեզով։ Արևիկ և Հասմիկ Երեմյանները ծանոթացնում են իրենց լողափին, իսկ Գրիգորը ցույց է տալիս ամառային անձրևի հետ խաղը ։

Մեր այգու կարտոֆիլը

Երբ հորդ անձրև է …

Ընտանեկան լողափնյա պարտեզ

Հանդիպում 2020-2021թթ ուս. տարվան ընդառաջ

Քաղցր շարոց կորիզներով

Նախորդ տեսանյութում պատմել էինք, թե ինչպե՞ս էինք պատրաստում քաղցր շարոցի համար ծիրանի կորիզներից շարաններ։ Այսօր արդեն կորիզների շարանները չոր էին և պատրաստ քաղցրանալու։ Պատրաստեցինք քաղցր շփոթ և պատեցինք կորիզները քաղցրով։ Շատ անուշաբույր են և գեղեցիկ, իսկ համը՝ չորանալուց հետո կասենք։

Հանդիպում 2020-2021 ուստարվան ընդառաջ

Տեղի ունեցավ թվով 23 հանդիպումը՝ «2020-2021 ուստարվան ընդառաջ», որին մասնակցում էինք մենք՝ դաստիարակներս։ Հանդիպման ժամանակ խոսվեց հեռավար ուսուցման մասին, ծնողի ներգրավածությունը հռավար կրթության մեջ, թե ի՞նչ տվեց հեռավար կրթությունը, թե՛ մեզ, և թե՛ ծնողներին, պարտեզի առօրյայի, ամառային պարտեզի և այլ կարևոր հարցերի մասին։
Թե ի՞նչ տվեց մեզ և ծնողներին կգրեմ ստորև։ Նախ ասեմ, որ հեռավար կրթությունը պարտեզում սկսվել է մարտ ամսից։ Հեռավար կրթությունը կազմակերպվել է ընտանիքներում՝ ընտանիքնեը վերածելով պարտեզի, ընտանիքի անդամները՝ դաստիարակների։ Ծնողները աշխատել են և՛ մեր նախապես ուղարկված նախագծով, և՛ ծնողի առաջարկած նախագծով։ Իսկ թե ի՞նչ տվեց հեռավար կրթությունը մեզ, նշեմ՝ ամրացրեց վստահությունը ծնողների և դաստիարակների միջև, գնահատվեց դաստիարակի աշխատանքը ծնողների կողմից, ծնողները դարձան ավելի մեդիահմուտ, տիրապետեցին մոնտաժային ծրագրերի։
Մայիսի 18-ից աշխատում ենք ֆիզիկական միջավայրում՝ արտակարգ պայմաններում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, շարունակում ենք նաև առցանց կրթությունը։
Մեր ֆիզիկական միջավայրը բաց է, ազատ, անվտանգ, կազմակերպվում է բացօթյա քուն, բացօթյա նախաճաշ-ճաշ-հետճաշիկ, ամառային լողափ, լողափնյա խաղեր՝ զարգացնող և կոփող։