Շաբաթվա ամփոփում 03.07-07.04

Ամառվա շոգ օրերը, արևը և տապը չեն խանգարում մեր բնականոն աշատանքին, այլ օգնում, որ մեր առօրյան լինի ջերմ, լողափնյա, գունեղ և պայծառ։Շաբաթը սկսեցինք միջավայրի խնամքով, խմբասենյակի մաքրությամբ, և ապա, գնացինք բակ՝ մարզական խաղեր խաղալու։Լողափնյա հրճվանքն ու ջրային խաղերը, քաղցրահամ ձմերուկըերեխաների տարերքն է և մեր առօրյան։ Իսկ պլաստիլինը մեր մտքերը, երևակայությունը արտահայտելու հիանալի տարբերակ է։Շաբաթվա ընթացքում նշել ենք Առնոի ծննդյան ծեսը։Իսկ Մեղրաքամի ծեսին ընդառաջ ուսումնասիրել ենք մեղուներին, ապա, նկարել մեղու այլընտրանքային նկարչությամբ։ Մեղվի մասերը լավ սովորելու համար տեխնոլոգիական աշխատանքի միջոցով գունավոր թղթերից պատրաստեցինք մեղուներ։ ԻսկՃստիկ-պստիկ ռադիոի եթերում պզպզում էին փոքրիկ մեղուները։

Մեղու. Տեխնոլոգիական աշխատանք

Այսօր մի լավ ուսումնասիրեցինք մեր քաղցր մեղր պատրաստող ընկերոջը, հասկացանք՝ մեղուն ունի դեղին և մուգ դարչնագույն կամ սև զոլեր, ունի թևիկներ և ոտիկներ, բեղիկներ և աչուկներ։ Իսկ այդ ամենը ավելի լավ յուրացնելու համար մեզ օգնության է գալիս գունավոր թղթերով տեխնոլոգիական աշխատանքը։

Տեսանյութը՝ ստորև.