Ճաշացանկ 07.09-11.09

Երկուշաբթի

Նախաճաշ

Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ

Վարունգ, լոլիկ, հավով վերմիշելով ապուր, հաց

Հետճաշիկ

Մածուն, բիսկվիթ, հաց, պանիր

Երեքշաբթի

Նախաճաշ

Միրգ, պանրիկ, պանիր, հաց

Ճաշ

Լոլիկ, պղպեղ, հավով բանջարեղենով ապուր, հաց, պանիր

Հետճաշիկ

Մածուն, թթվասեր, վարունգ, հնդկաձավարով փլավ, հաց

Չորեքշաբթի

Նախաճաշ

Միրգ, թխ. զեբռ, հաց, պանիր, կոմպոտ

Ճաշ

Աղցան, կարտոֆիլի պյուրե, հավի կրծքամսով կոտլետ, հաց

Հետճաշիկ

Վարունգ, պղպեղ, բրնձով շիլա, պանիր, հաց

Հինգշաբթի

Նախաճաշ

Միրգ, ձու, կարագ, պանիր, վարունգ, հաց

Ճաշ

Վարունգ, լոլիկ, մսով ոսպով ապուր, պա իր, հաց

Հետճաշիկ

Մածուն, թթվասեր, պղպեղ, վերմիշելով փլավ, հաց

Ուրբաթ

Նախաճաշ

Միրգ, պանիր, ալադի, հաց

Ճաշ

Գազար, վարունգ, կոլոլակով ապուր, պանիր, հաց

Հետճաշիկ

Աղցան, կարտոֆիլի պյուրե, հաց

Աշխատանքային նախագիծ 31.08-04.09

Աշնանային պարտեզ

Սեպտեմբերի օրացույց

Ճաշացանկ

Մայիսի 18-ից երկրի պարետիորոշմամբ կգործեն նախակրթարանները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։

  • Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
  • 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
  • Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից Սոնա Նակաշյանը և Լիլիթ Առաքելյանը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, գրանցել չափումները, , ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Խմբում հանում են կոշիկները, հագնում մաքուր հողաթաձեր, լվանում ձեռքերը:
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Սաների առօրյան հիմանակում կազմակերպվում է բակում:
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակներ Սոնա Նակաշյանը, Լիլիթ Առաքելյանը ջերմաչափում են սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը
8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն

9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր
10:00-10:30—Նախաճաշ
10:30-10:40-Զբոսանք
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն, օրորոցային՝ Աստղափայլ օրորներ
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհում տուն

Շաբաթվա նախագիծ՝ Գունեղ սեպտեմբեր

Երկուշաբթի

Բարևախաղ- ծանոթացում նոր սաների հետ

Երեքշաբթի

Գունեղ սեպտեմբեր- խաղեր նոր խաղալիքներով

Չորեքշաբթի

Մարզական խաղեր

Հինգշաբթի

Հատիկն ու մատիկը- խաղ հատիկեղենով

Ուրբաթ

Ծննդյան մարզական շքերթ

Շաբաթվա ասիկ
Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր–պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

Սեպտեմբերի օրացույց

  • Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբերի 4՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 14-30` մարզական ստուգատես
  • Սեպտեմբերի 14-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 14-30` «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 22` Մասնաժողովի նիստ
  • Սեպտեմբերի 30` Մանկավարժական աշխատողների ժողով
  • Սեպտեմբերի 1, 8, 15, 22, 29` Կրթական բաց համայնքի հավաք

Գունեղ Սեպտեմբեր

Անվանումը ` Գունեղ Սեպտեմբեր

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների համար

Մասնակիցներ՝ Քոլեջի նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ

Իրականացման տևողությունը ՝ 01.09-11.09

Նպատակները ՝ խաղալիքի միջոցով ներառել նոր սաներին խումբ, սաների մոտ զարգացնել նվիրելու, խաղալիքն ընկերոջ հետ կիսելու և իր նվերով հրճվելու կարողությունները, երեխաների միջավայրը դարձնել ավելի գունեղ, ապահովել անվտանգ խաղալիքներով

Խնդիրները՝ ընտրել անվտանգ, լվացվող և ախտահանվող խաղալիքներ

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ կազմակերպել խաղեր նվեր ստացած խաղալիքներով՝ ներառելով խմբի մյուս սաներին, պատրաստել տեսաֆիլմեր, ֆոտոպատումներ

Միջավայրը՝ խմբասենյակ, բակ,

Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝ բլոգում, սոցցանցերում, ենթակայքում

Ճաշացանկ 31.08-04.09

Երկուշաբթի

Նախաճաշ

Միրգ, պանիր, ձու, կարագ, հաց

Ճաշ

Վարունգ, պղպեղ, հավով բրնձով ապուր, պանիր, հաց

Հետճաշիկ

Լոլիկ, վերմիշելով փլավ, հաց, մածուն, թթվասեր

Երեքշաբթի

Նախաճաշ

Միրգ, ձմերուկ, պանիր, բիսկվիթ, հաց

Ճաշ

Վարունգ, լոլիկ, մսով կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց

Հետճաշիկ

Աղցան, հնդկաձավարով փլավ, հաց, մածուն

Չորեքշաբթի

Նախաճաշ

Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ

Թթվասեր, վարունգ, մսով բորշչ, հաց, պանիր

Հետճաշիկ

Մածուն, կաթնաշոռով գաթա, հաց

Հինգշաբթի

Նախաճաշ

Միրգ, թթվասեր, կարագ, պանիր, կոմպոտ, հաց

Ճաշ

Աղցան, մակարոնով փլավ, մածուն, շոգեխաշած հավի կրծքամիս, հաց, պանիր

Հետճաշիկ

Պանիր, սպաս, վարունգ, հաց

Ուրբաթ

Նախաճաշ

Միրգ, պանիր, կոմպոտ, ալադի, հաց

Ճաշ

Վարունգ, լոլիկ, մսով կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց

Հետճաշիկ

Բրձով ոսպով փլավ, աղցան, հաց

Աշնանային պարտեզ

Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ» նախագիծը :
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան, լավաշթխիկ, թթուդրիկ, պատրաստություն ձմռանը: Երեխաները սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Բազում հարցերի պատասխաններ սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության արդյունքում:
Թթու դնելուց առաջ խանութից գնում են մթերքը, կշռում,տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը:
Շատ հետաքրքիր աշխատանք է սերմ հավաքելը: Սաների համար հայտնագործություն է, թե՝ սերմը պտղի՝ մրգի, բանջարեղենի մեջ է. սկսում են փորփրել, առանձնացնել սերմը պտղամսից, տեղափոխել թղթի վրա, չորացնել և հենց խմբասենյակում ստեղծել իրենց բանջարանոց -լաբորատորիան: Ամեն օր ջրում, փխրեցնում են հողը, սպասում՝ երբ կծլի, օրերը նշում ,որից հետո ամեն օր մետրով, թզով, թելով չափում են, թե ինչքան է բարձրանում ծիլը , հետո հաշվում են, թե քանի տերև աճեց, որից հետո սպասում բերքին. սրանից էլ լավ ուսուցում-հոտազոտում-բացահայտո՞ւմ…
Իսկ թթվից ավելացած բանջարեղենը տանում են Ագարակի կենդանիներին:

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Սաների համար հարմար գյուղատնտեսական գործիքներ՝փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թավաներ, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորացույցներ, գրտնակներ, շերեփներ, խոհանոցային այլ պարագաներ։
Սաները աշխատում են, միմյանց օգնում, զիջում մեկը մյուսին, փոխանցում ջուրը, բահը, սերմը, փորում հողը, թաթիկներով լցնում սերմը և զգուշությամբ ծածկում հողով:

Աշնանը հիմանականում ցորենացան ենք անում: Ցորենը ցանելուց հետո հետևում ենք աճի ընթացքին, ուսումնասիրում, չափում-համեմատում, հետևում նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ: Ցորենը հավաքելուց հետո եթե հնարավորություն կա երկանքը խմբասենյակ տեղափոխելու, ապա հավաքած ցորենը վերածվում է ալյուրի, որն էլ իր հեթին՝ խմորի և լավաշի:

Շատ սիրելի ծես`«Լավաշթխիկ», որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետ՝ջրաղաց, երկանք, թոնրատուն, որոնց լրացնում և համ ու հոտ են տալիս հացթխիկի ծիսակն երգերը, պարերգերը և ազգային խաղիկները։
Բոլորն անմիջական մասնակիցն են դառնում այս ամենի, տեսնում`իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով, ինչպես են խմոր հունցում, գրտնակում և թոնրից հանում կարմրաթուշ ու խրթխրթան լոշիկը: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է, բա համտեսումը պանրով ու մեր աճեցրած կանաչիով…

«Աշնանային պարտեզ» -ի նախագծերից են նաև «Իմ թաղարը», «Կոմիտասյան օրեր»,«Խնկոյանական օրեր»,«Նոր սեբաստացիներ »… և, իհարկե, չենք մոռանում աշնանային լողափը, լողափնյա խաղերի իրական հրճվանքը:

Օգոստոս ամսվա հաշվետվություն

Ավարտվեց ևս մեկ ամառ, ամառ, որը աննախադեպ էր, արտակարգ, տարբերվող և ողջ կյանքում հիշվող…

Թեև այս ամառ կյանքը իր բնականոն հունից մի փոքր շեղվել էր, բայց ոչ մեզ՝ սեբաստացիներիս համար։

Читать далее