Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ժամանակահատվածը՝ հունվար-մայիս

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Առցանց-ընտանեկան շաբաթվա ամփոփում 18.05-22.05

Մայիսի 18-ից մանկապարտեզները վերաբացվեցին։ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի նախակրթարանային խմբերը ևս սկսեցին գործել։ Բայց դա մեզ չի խանգարում աշխատել նաև առցանց։ Առցանց աշխատում ենք սաների մի մասի հետ, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ։ Նախօրոք հրապարակում ենք նախագիծը և աշխատում մանկապարտեզ չհաճախող սաների հետ։

Օրվա առցանց նյութերի հրապարակում կատարում ենք զույգով։
Յուրաքանչյուր օր սաները մայրիկների հետ կատարում են հետաքրքիր աշխատանք՝ ներկայացնելով իրենց հետաքրքիր առօրյան։ Ծնողները տեսանկարահանում են այն և ուղարկում մեզ։
Շաբաթվա ընթացքում մասնակցել ենք նաև կրթահամալիրի ընդհանուր ժողովին, իհարկե, առցանց տարբերակով։

Առաջին օր 18.05

Երկրորդ օր 19.05

Երրորդ օր 20.05

Չորրորդ օր 21.05

Հինգերորդ օր 22.05

Բակային զբոսանք

Բակային զբոսանքը և, առհասարակ, մաքուր օդում գտնվելը շատ կարևոր են ցանկացած մարդու և հատկապես երեխաների աճի և զարգացման համար։
Մեր առօրյայի կարևոր մասն են կազմում բակային զբոսանքները՝ անկախ տարվա եղանակից։

18.05-23.05 շաբաթվա ամփոփում

Այս աշխատանքային շաբաթը լի էր սաների կարոտած և ջերմ հայացքներով։
Երկար տանը մնալուց և առցանց աշխատելուց հետո վերջապես կրկին աշխատում ենք ֆիզիկական միջավայրում՝ համատեղելով առցանց ուսուցումը։ Թեև սաների քանակը չպետք է գերացանցի 10-12 սանը, բայց դա չի խանգարում, որ մեր օրը հագեցնենք զբոսանքներով և բացօթյա ուսումնական խաղերով։

Սանի ընդունման կարգը

Արտակարգ առավոտյան ընդունելություն

Բակային համեղ ճաշ

Ծաղկամոր տիկնիկը

Ճստիկ-պստիկ ռադիո

Բակային զբոսանք