Աշխատանքային շաբաթվա ամփոփում 11.05- 15.05

Աշխատանքային շաբաթը ջերմ էր՝ և՛ արևն էր ջերմացնում, և՛ սաները՝ իրենց տեսանյութերով և ընտանեկան նախագծերով։
Շաբաթվա ընթացքում ընտանեկան դպրոցը հարուստ էր զարգացնող խաղերով, առօրյան պատմող տեսանյութերով, բակ, այգի, քաղաք տանող վիրտուալ ճամփորդություններով, մարզական նյութերով։
Արդեն վարպետացած ծնողներն իրենք են մոնտաժում նյութերը և ուղարկում, գրի են առնում սաների առօրյայից հետաքրքիր դրվագներ։

Ճտպտան պարտեզիկներ— 11.05

Մարզական ընտանիք-12.05

Զարգացնող խաղեր-13.05

Իմ այգին, իմ քաղաքը-14.05

Իմ օրը-15.05

Գայուշն ու եղանակը— ծնողի օրագիր

Իմ օրը

Այսօրվա հրապարակմանս մեջ ցույց կտամ սաներից մի քանիսի առօրյայից մի քանի հատված։ Դիտե՛ք Արևիկի ծննդյան ծեսի տեսանյութը և Գոռի խոհանոցային գործունեությունը, ինչպես նաև ծնողի պատումը Գայանեի և եղանակի մասին։

Գայանեն և եղանակը

Ծնողի օրագիր.

Գայուշն ասում է․

-Մա՛մ, գնա՞նք դուրս։

-Ցուրտ է , Գա՛յ, երբ եղանակը տաքանա, կգնանք։

-Մա՛մ, ես խոսել եմ եղանակի հետ, ասաց՝ տաք եմ արդեն։

Իմ այգին, իմ քաղաքը

Այսօր սաները որոշեցին ցույց տալ իրենց այգին կամ քաղաքը։ Հասմիկը պատմում է իրենց գեղեցիկ և խնամված այգու ծառերի մասին, իսկ Գրիգորը պատմում է իրենց բանջարանոցի սմբուկի պատմությունը։ Գոռը ցույց կտա Երևանի կանաչապատ տարածքները։

Երեմյան Հասմիկ

Գյուլնազարյան Գրիգոր

Այվազյան Գոռ