Մայիսյան 15-րդ հավաք

Այսօր ներկա եմ եղել երկու կլոր սեղանի քննարկումներին։
Առաջին կլոր սեղանը համակարգում էին Նելի Արղությանը, Լիլիթ Սահակյանը և Էլյա Գրիգորյանը։ Խոսվեց ընտանեկան դպրոցների ծավալած աշխատանքների մասին, ծնողները պատմեցին իրենց բեմադրած առցանց թատրոնների, ներկայացումների, խաղերի մասին։ Քննարկմանը մասնակցեց նաև սահմանամերձ Դեբեդավան գյուղի մանկապարտեզի դաստիարակ Աղավնին, ով պատմեց իր ձեռքբերումների և առաջընթացի մասին։
Խոսվեց Հարավային դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավար Շամիրամ Պողոսյանի տղայի՝ Լեոնի բլոգի նորամուտի մասին, որտեղ տեղ են գտում Շամիրամ Պողոսյանի ընտանեկան դպրոցի հրապարակումները։

 

Երկրորդ կլոր սեղանի քննարկում-սեմինարի թեմաներն էին աուտիզմը, դրսևորումները, աուտիզմով ապրող երեխաների հետ տարվող աշխատանքները, վարվելակերպը և իհարկե փորձի ներկայացումը։ Թեման շատ ուսուցանող էր և հետաքրքիր։ Կլոր սեղանը համակարգում էին հատուկ մանկավարժներ Մարիամ Միրզոյանը և Մարիանն Գևորգյանը։ Քննարկման ժամանակ խոսվեց, որ աուտիզմը լինում է ի ծնե, թյուր կարծիք է, որ աուտիզմը ձեռքբերովի խնդիր է՝ աուտիզմը զարգացման խանգարում։

 

Հեռավար -առցանց ընտանեկան ուսումնական նախագիծ 11.05-15.05

Հեռավար -առցանց ընտանեկան ուսումնական նախագիծ

Անվանումը` Ընտանեկան պարտեզ

Նախատեսված է 2-4 տարեկանների, ծնողների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, տատիկ-պապիկներ

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (11.05-15.05)

Читать далее