Ծնողի պատումը առցանց ուսուցման մասին

Նարեկ Ասատրյանի մայրիկ Շուշան Սարդարյան.

Հեռավար ուսուցման ընթացքում հաճույքով ենք աշխատել դաստիարակների առաջարկած նախագծերով: Այդ նախագծերի շնորհիվ կարողանում ես երեխայի օրը ճիշտ և հետաքրքիր կազմակերպել։
Հեռավար ուսուցման մեջ միայն մեկ թերություն կարող եմ մատնանշել. Նարեկը շա՜տ է կարոտել իր ընկերներին և դաստիարակներին։

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամիսը լի էր անակնկալներով՝ տարօրինակ և անսպասելի։

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծը քննարկելուց, կազմելուց և հրապարակելուց հետո, ստանում ենք հրաման առ այն, որ հանրապետության բոլոր կրթական հաստատությունները փակվում են նոր թագավարակ կոչվող վիրուսի պատճառով։

Читать далее

Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում. Մարտի 23.03-27.03

received_8384257733037129127172273847415046.jpeg

Ահա և ավարտվեց հեռավար աշխատանքային երրորդ շաբաթը։
Շաբաթը լի էր մայրիկատոնին նվիրված տեխնոլոգիական աշխատանքներով, նվեր աշխատանքներով, սաների անակնկալներով, սաների առօրյա խաղերով, ռոդարական խաղ-հաշվարկներով, զատկական ածիկացանով։
Հեռավար աշախտանքային երրորդ շաբաթվա առաջին օր
Հեռավար աշախտանքային երրորդ շաբաթվա երկրորդ օր
Հեռավար աշախտանքային երրորդ շաբաթվա երրորդ օր
Հեռավար աշախտանքային երրորդ շաբաթվա չորրորդ օր
Հեռավար աշախտանքային երրորդ շաբաթվա հինգերորդ օր
Շաբաթվա նախագծերի մեջ ներառված էր նաև մաթեմատիկական ֆլեշմոբ, որին մասնակցեցին սաների մեծ մասը։Մաթեմատիկական ֆլեշմոբ

Շաբաթվա ընթացքում մասնակցեցինք առցանց սեմինարի, քննարկեցինք մանկավարժությանը վերաբերող մեթոդական մշակումներ։
Ունենք ծնողներ որոնք կարծիքներ են գրել առցանց ուսուցման մասին։

Ծնողի օրագիր

Ծնողի պատումը առցանց աշխատանքի մասին

Եղիշե Վարդանյանի մայրիկ Լուսինե Հակոբյան.

Հեռավար կրթությունը այսօր շատ է օգնում երեխաներին,որպեսզի կապը պահպանվի դաստիարակների հետ։ Անկախ երկրում տիրող իրավիճակից , շատ հետաքրքիր է հետևել պարտեզի ծրագրերին։ Երեխայի հետ տանը ծրագրերին մասնակցում են նաև ընտանիքի մյուս անդամները։ Շատ ենք գնահատում դաստիարակների կատարած աշխատանքը։

Հեռավար աշխատանքային երրորդ շաբաթվա հիներորդ օր

Շաբաթվա հինգերորդ օրը ածիկացանի օր էր, յուրաքանչյուրը ցույց է տալիս ածիկ ցանենու իր տարբերակը։

Իրենց առօրյայից են պատմում Արևիկն ու Պաշը։